HSBC-ն արդեն չորրորդ անգամ փոխում է իր զարգացման ծրագրերը Ռուսաստանում

26.04.2011 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. HSBC բանկի ռուսաստանյան “դուստրը” հրաժարվում է մանրածախ ծառայություներից եւ private banking-ից` շեշտը դնելով կորպորատիվ հատվածի եւ ներդրումային բանկինգի վրա: Ինչպես այսօր գրել է РБК Daily թերթը, Ռուսաստանում աշխատանքի ընթացքում HSBC-ն արդեն չորրորդ անգամ է փոխում զարգացման ծրագրերը:

HSBC-ն արեւմտյան միակ «դուստր» բանկն է Ռուսաստանում, որտեղ 2001 թվականից սկսած վեց անգամ փոխվել են վարչության նախագահներն ու մի քանի անգամ վերանայվել են զարգացման ծրագրերը, նշում է թերթը: Սկզբում բանկը մտադիր էր Ռուսաստանում աշխատել խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ, իսկ 2005թ. որոշեց ակտիվ զարգացնել ներդրումային բանկինգը: 2008-ից 2010 թվականներին բանկը կառուցեց մանրածախ եւ մասնաճյուղային ցանց, իսկ նախորդ տարի հայտարարեց հիփոթեքային ուղղության զարգացման մասին: 


 

Դիտում՝ 5685
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW