Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն այսօր ասել է, որ բանկն առաջին եռամսյակը ավարտել է` առաջ անցնելով ծրագրային ցուցանիշներից: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ բանկն իր ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի ցուցանիշներով երկրորդ տեղն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Նա տեղեկացրել է, որ բանկի ակտիվները կազմել են 160,5 մլրդ դրամ` ապահովելով տարեկան 40% աճ, պարտավորությունները (հիմնականում իրավաբանական անձանց նկատմամբ) կազմել են 127,8 մլրդ դրամ` ապահովելով 44,9% աճ, իսկ կապիտալի ծավալն աճել է 46,7% -ով` կազմելով 32,6 մլրդ դրամ: Տիգրան Ջրբաշյանի խոսքերով, ավելացել է նաեւ բանկի հաճախորդների թիվը` հասնելով 28.600-ի: Նրանցից 2600-ը իրավաբանական անձինք են, մոտ 26 000-ը` ֆիզիկական անձինք: Tweet Դիտում՝ 7048