Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկի» վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ աճել է 17%-ով եւ 2011թ. մարտի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 103 մլրդ դրամ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու եռամսյակի ընթացքում աճել են ավելի քան 18 %-ով: Իրավաբանական անձանց վարկերը, որոնք ընդհանուր պորտֆելի ավելի քան 85%-ն են, 31.03.11թ. դրությամբ կազմել են 88 մլրդ դրամ: «Ամերիաբանկը» 31.03.11թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.64 %-ը: “Ամերիաբանկի” ակտիվները հաշվետու եռամսյակում աճել են 5%-ով և եռամսյակի վերջին կազմել 161 մլրդ դրամ: Ապրիլի 20-ի դրությամբ «Ամերիաբանկի» համախառն վարկային պորտֆելը /ներառյալ ֆինանսական լիզինգը և ֆակտորինգը/, կազմել է 111 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 6590