Գների կարգավորման մասին օրինագծերը դեռեւս ՀՀ ԱԺ օրակարգում չեն

15.04.2011 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքների փոփոխման օրինագծերը դեռեւս ՀՀ ԱԺ օրակարգում չեն: 

Այդ մասին Մեդիամաքսին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, որը օրինագծերի հեղինակն է:

Օրինագծերը հաստատվել էին մարտի 10-ին կառավարության նիստում եւ նախատեսված էր, որ դրանք ԱԺ-ում քննարկումների արագացված ընթացակարգով կանցնեն` հաշվի առնելով բարձր գնաճային միջավայրը:     

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) Մեդիամաքսին  հայտնել են, որ տեղեկություն չունեն, թե ե՞րբ կկայանա օրինագծերի քվեարկությունը եւ ո՞ր մարմինն է պատասխանատու լինելու առավելագույն գների հաստատման համար:  

Մեդիամաքսը նշում է, որ ՀՀ ԱԺ կայքում (www.parliament.am) նշված օրինագծերը գտնվում են օրակարգում չընդգրկված օրինագծերի շարքում:

Մարտի 10-ին կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր.

«Դա ժամանակավոր միջոցառում է, որը թույլ կտա ազատվել իրարանցումից եւ շուկան բերել բնականոն հունի: Այդ մեխանիզմը դրական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների վրա, որոնք հետագայում կխուսափեն իրարանցում ստեղծելուց եւ չարաշահումներից` իմանալով, որ պետությունը կգործադրի կոշտ գործիք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով, այդ որոշումը թույլ կտա համալրել կառավարության գործիքների շարքը բարձր գնաճի պայմաններում:

Դիտում՝ 6122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW