«Անելիք Բանկը» նախատեսում է ավելացնել վարկային պորտֆելն ավելի քան 40 %-ով

08.04.2011 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն նախատեսում է առնվազն 11 մլրդ դրամով ավելացնել վարկային ներդրումների ծավալը  2011 թվականին`  հասցնելով այն 41.5 մլրդ դրամի:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 31.12.10 թ. դրությամբ կազմել է 29.7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,3 մլրդ դրամով`  տարեկան կտրվածքով առկա է 21.6 % աճ:

«Բանկը 2011 թվականին տնտեսության իրական հատվածի վարկավորմանն ուղղված գործունեությունն ակտիվացնելու հետ զուգընթաց, ակտիվացնելու է նաև ֆիզիկական անձանց վարկավորումը, վարկային այնպիսի գործիքների կիրառմամբ, ինչպիսիք են ավտովարկերը, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկերը, հիփոթեքային և այլ տիպի սպառողական վարկերը: Միաժամանակ բանկը, կատարելագործելով ներքին ընթացակարգը, ձգտում է պարզեցնել վարկի տրամադրման գործընթացը, ինչի վառ օրինակ է ուսանողական վարկը, որն արդեն հաստատվում է 1 օրում», - ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

2010 թվականի արդյունքներով «Անելիք Բանկ» ՓԲԸ –ի ակտիվներն աճել են 22.6 %-ով և կազմել 60.1 մլրդ դրամ:
 

Դիտում՝ 6976
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW