«Արդշինինվեստբանկը» անցկացնում է դրամով ավանդների ակցիա

08.04.2011 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» հայտարարել է դրամային ավանդների եռամսյա ակցիայի անցկացման մասին:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ապրիլի 8-ից ավանդատուները կարող են դրամով ավանդներ ձեւակերպել մինչեւ 13% տոկոսադրույքով:

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանի խոսքերով, «մեկնարկած ակցիան հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը իրենց խնայած գումարների դիմաց ստանալ առավել բարձր եկամուտներ»:

Դիտում՝ 6834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW