Երեւան: Մեդիամամքս: «Գառնի Ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Բագրատ Ասատրյանն այսօր ասել է, որ Հայաստանում ամեն տարի նկատվում է ցանքատարածքների կրճատում: Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, Բագրատ Ասատրյանն ասել է, որ «վերջին մի քանի տարիներին գյուղատնտեսության ցուցանիշները զարհուրելի էին` անկախ եղանակային պայմաններից»: Նրա խոսքերով, 2010 թվականին 2009-ի համեմատ ցանքատարածքները հացահատիկայինների համար նվազել են շուրջ 8%, կարտոֆիլի համար `13-14%, բանջարանոցային մշակաբույսերի համար` 12%: Մինչեւ 10% ավելացել են պտղատուների եւ խաղողի համար նախատեսված տարածքները: Բագրատ Ասատրանը նաեւ անդրադարձել է գյուղատնտեսության բարձր ռիսկայնությանը: «Ես որպես վարկային կազմակերպության նախագահ չեմ աշխատի գյուղի հետ: Այստեղ մեծ ռիսկեր կան եւ պատճառն ամենեւին բարձ տոկոսադրույքը չէ», - ասել է նա: Նրա խոսքերով, Հայաստանում գործող բանկերը պատրաստ չեն համագործակցել ֆերմերների հետ եւ այդ ոլորտում պահանջվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ: Tweet Դիտում՝ 6039