ԱՔՌԱ-ն գործարկել է սքորինգային համակարգ

04.04.2011 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 4-ից ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից գործարկվել է “ԱՔՌԱ-Սքոր” վարկարժանության թվային գնահատման համակարգը (սքորինգային համակարգ):

Բանկերն ու վարկային կազմակերպությունները այսուհետ կարող են on-line ռեժիմով ստուգել հաճախորդի վարկարժանության գնահատականը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կտրամադրվի 2 հիմնական սքոր` նկարագրող եւ կանխատեսող: Նկարագրող սքորը կբնութագրի վարկառուի վարկային պատմության ներկա վիճակը` հաշվի առնելով այս պահին ունեցած վարկային բեռը, ունեցած ժամկետանց պարտավորությունները, վարկային պատմության երկարությունը, իսկ կանխատեսող սքորը կբնութագրի վարկառույի կանխատեսվող վարկարժանությունն առաջիկա ժամանակահատվածի համար` հաշվի առնելով նրա` վարկային պատմության մոդուլը, վարքագիծը եւ նմանատիպ վարկառուների նկարագիրը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյի տնօրենների խորհրդի որոշմամբ առաջիկա 2 ամիսների ընթացքում ծառայությունը կտրամադրվի անվճար:

Սքորինգային համակարգի ներդրումը հնարավորություն կտա վարկատու կազմակերպություններին ավելի օպերատիվ եւ ճշգրիտ գնահատել հաճախորդների վարկարժանությունը` այդպիսով նպաստելով վարկավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Դիտում՝ 14359

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW