Ավստրիական Unicredit Bank-ը “Որակի գերազանցության” մրցանակ է շնորհել «Հայէկոնոմբանկին»

31.03.2011 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: Ավստրիական Unicredit Bank AG-ն «Հայէկոնոմբանկին» շնորհել է "Որակի գերազանցության" մրցանակ` 2010թ. ընթացքում եվրոյով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: 

Unicredit Bank AG-ն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին`որակական եւ քանակական ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար:

«Հայէկոնոմբանկի համար  այս հատուկ մրցանակը ոգեւորիչ, պարտավորեցնող եւ միեւնույն ժամանակ արդարացված է: Այս մրցանակը մեկ անգամ եւս վկայում է, որ երկար տարիների համագործակցության արդյունքում «Հայէկոնոմբանկը» ձեռք է բերել կայուն, հուսալի եւ վստահելի գործընկերոջ համբավ», - ասաց բանկի վարչության նախագահ Արմեն Նալջյանը:

Դիտում՝ 6026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW