«Պրոմեթեյ Բանկը» ներդրել է նոր ներդրումային հնարավորություններ

25.03.2011 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Պրոմեթեյ Բանկը» հայտարարել է նոր ներդրումային գործիքների ներդրման մասին, որոնք բանկի հաճախորդներին հնարավորություն են ընձեռում միջոցներ ներդնել Լոնդոնի, Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի, Տոկիոյի, Մոսկվայի եւ մի շարք այլ համաշխարհային առաջատար բորսաներում գնանշվող տասնյակ հազարավոր պետական եւ կորպորատիվ արժեթղթերում:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Պրոմեթեյ Բանկի» մամուլի ծառայությունում, այսուհետ բանկի հաճախորդները կարող են ձեռք բերել Եվրոբոնդեր, տարբեր երկրների պետական ու կորպորատիվ բազմաթիվ այլ պարտատոմսեր, ստանալ ֆիքսված տոկոսագումարներ, կամ ներդրումներ իրականացնել աշխարհի բազմաթիվ առաջատար ընկերությունների եւ բանկերի բաժնետոմսերում, ինքնուրույն կառավարել իրենց ներդրումներն ու օգտվել արժեթղթերի գների տատանման արդյունքում եկամուտ ստանալու իրատեսական հնարավորությունից:

Բացի դրանից, բանկի հաճախորդները կարող են ներդրումներ կատարել նաեւ 999.9 հարգի ոսկու մետաղական հաշիվներում:

Դիտում՝ 7619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW