«Անելիք Բանկը» վերսկսում է ավտովարկավորումը

15.03.2011 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն վերսկսում է ավտոմեքենաների եւ այլ տրանսպորտային միջոցների ձեռք բերման վարկավորումը:

Վարկը կտրամադրվի ոչ միայն առաջնային, այլ նաեւ երկրորդային շուկաներից տրանսպորտային միջոցներ գնելիս:

Առաջնային շուկայի համար վարկերը կտրամադրվեն տարեկան սկսած 15 %-ից, իսկ երկրորդային շուկայի համար`սկսած 18 %-ից:

Առաջնային շուկայից տրանսպորտային միջոց ձեռք բերելու դեպքում վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվել է 5 տարի, իսկ երկրորդային շուկայի դեպքում` 3 տարի:

«Երկրորդային շուկայից արտասահմանյան ավտոմեքենա գնելիս վարկառուն կարող է նաեւ ավտովարկ ստանալ 10 տարուց ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենայի համար: Անհրաժեշտ է միայն, որ վարկը ամբողջապես մարելու պահին ավտոմեքենայի տարիքը չգերազանցի 15 տարին”,- ասաց  «Անելիք Բանկ»-ի վարկավորման վարչության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

Դիտում՝ 8358

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW