Կառավարությունը կկարգավորի առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման քաղաքականությունը

10.03.2011 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը կկարգավորի առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման քաղաքականությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի համապատասխան փոփոխությունները, որոնք ենթադրում են պետական միջամտություն գնագոյացման մեջ 90 օրվա ընթացքում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ նոր կարգը լայն կիրառություն ունի միջազգային փորձում եւ օգտագործվում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները 30 օրվա ընթացքում 30 եւ ավել տոկոսով բարձրանալու դեպքում:

«Դա ժամանակավոր միջոցառում է, որը թույլ կտա ազատվել իրարանցումից եւ շուկան բերել բնականոն հունի: Այդ մեխանիզմը դրական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների վրա, որոնք հետագայում կխուսափեն իրարանցում ստեղծելուց եւ չարաշահումներից` իմանալով, որ պետությունը կգործադրի կոշտ գործիք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, այդ որոշումը թույլ կտա համալրել կառավարության գործիքների շարքը բարձր գնաճի պայմաններում:

Նոր լրացումները նախատեսում են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից առաջին անհրաժեշտության այն ապրանքների առավելագույն արժեքի հաշվարկում եւ սահմանում, որոնց գինը 30 օրվա ընթացքում աճել է 30 եւ ավել տոկոսով:

Դիտում՝ 6128
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW