3 բանկեր մրցանակներ են ստացել NASDAQ OMX Արմենիա-ից

02.03.2011 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսան ամփոփել է նախորդ տարի հայտարարված «Բորսայի լավագույն անդամ» մրցույթի արդյունքները:

«Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» մրցանակին արժանացել է Capital Asset Management ընկերությունը:

«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» մրցանակը ստացել է «Արմսվիսբանկը», իսկ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» մրցանակը` «ՎՏԲ-Հայաստան Բանկը»:

«Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» մրցանակը շնորհվել է «Արդշինինվեստբանկին»:

Դիտում՝ 6651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW