ԿԲ-ն փորձում է զսպել դրամի կտրուկ արժեզրկումը, կարծում է փորձագետը

28.02.2011 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում արձանագրվել է արժույթի առքուվաճառքի 2011թ. համար ռեկորդային ծավալ` $13.58 մլն:

Առեւտրային շրջանի ընթացքում դրամը դոլարի նկատմամբ էժանացել է 0,47 տոկոսային կետով (0.13%)` մեկ դոլարի դիմաց կազմելով 367.79: Փետրվարի ընթացքում դրամը դոլարի նկատմամբ թուլացել է շուրջ 4 կետով կամ 1.09%-ով:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ արժութային շուկայի զարգացումները` «Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը կարծիք է հայտնել, որ առեւտրի այսօրվա ծավալը պայմանավորված է Կենտրոնական բանկի միջամտությամբ` փոխարժեքի ուժեղ տատանումները զսպելու նպատակով:

«Շուկայում նկատվում են արժեզրկման սպասումներ` հաշվի առնելով դոլարի պահանջարկի աճը, ինչը, կարծում եմ, պայմանավորված է մակրոտնտեսական գործոններով»,- ասել է Արամ Կայֆաջյանը` նշելով, որ արժեզրկման միտումների պատճառների ավելի մանրամասն վերլուծության համար ժամանակ կպահանջվի:
 

Դիտում՝ 7440

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW