Մարտի 1-ից Տաթեւի ճոպանուղին կրկին կգործի շաբաթվա բոլոր օրերին

23.02.2011 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 1-ից Տաթեւի ճոպանուղին կվերադառնա բնականոն ռեժիմին եւ հասանելի կլինի շաբաթվա բոլոր 7 օրերին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում, այդ որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանները, ինչի արդյունքում աճել է այցելուների թիվը:

Փետրվարին ճոպանուղին գործում էր միայն հանգստյան օրերին:

2010թ. հոկտեմբերի 23-ից մինչ օրս ճոպանուղին սպասարկել է ավելի քան 10 հազար ուղեւորի, որից 30%-ը շահառու համայնքների բնակիչներ են:

 

Դիտում՝ 6655

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW