Չինական «Ֆորչյուն Օյլ»-ը մտադիր է ներդնել շուրջ $ 500 մլն ՀՀ հանքահումքային արտադրությունում

23.02.2011 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆորչյուն Օյլ» չինական ընկերության պատվիրակությանը գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Չանգ Չուն:

Ողջունելով հյուրերին` ՀՀ վարչապետը նշել է, որ կարեւորում է հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը»: Հայաստանում ընկերության ներդրումների ընդհանուր արժեքը կկազմի շուրջ $ 500 մլն:

Ծրագրի արդյունքում Հայաստանում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ընկերության երկարաժամկետ ծրագրերին:

Դիտում՝ 6167

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW