ՀՀ կառավարության քայլերը անցած տարի ճգնաժամածին էին, այժմ` գնաճածին, կարծում է ԱԺ պատգամավորը

16.02.2011 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն այսօր հայտարարել է, որ խմբակցության գնահատմամբ ՀՀ կառավարության քայլերը ճգնաժամածին էին, իսկ հիմա` գնաճածին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արա Նռանյանն այսօր ասել է, որ ՀՀ կառավարությունն այնպիսի քայլեր է կատարել, որոնք վատացրել են քաղաքացիների եւ գործարար միջավայրի կացությունը:

“Եթե կառավարությունը հայտարարում է, որ գնաճի հիմնական պատճառն այսօր միջազգային շուկաներում պարենամթերքի եւ մի շարք ապրանքների մասով գների բարձրացումն է, ապա աբսուրդ է Հայաստանում գնողունակ պահանջարկի նվազման, այսինքն` տնտեսվարողների եկամուտների նվազման ճանապարհով այդ գների վրա ազդելը”,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքերով` կառավարությունը զսպում է քաղաքացիների եկամուտները եւ տնտեսական աճը, նվազեցնում շրջանառու միջոցները տնտեսության մեջ, որպեսզի այդ ճանապարհով պայքարի գնաճի դեմ, այնինչ պետք է արվի հակառակը` ավելացվեն քաղաքացիների եկամուտները  եւ խրախուսվի տնտեսական ակտիվությունը` իրականացվի եկամուտների արդար վերաբաշխում:

“Իրականում ողջ ինֆորմացիան կուտակված է կառավարության, Կենտրոնական բանկի, Տնտեսական մրցունակության պաշտպանության հանձնաժողովի մոտ, սակայն չէի ասի, որ նրանց գործիքների կիրառումը բավարար է գնաճը զսպելու համար: Կառավարությունը չպետք է ողջ մեղքը բարդի տնտեսվարողների կամ ներկրողների վրա, այլ պետք է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման միջոցով զբաղվի իր ուղղակի գործառույթներով”,- ասել է Արա Նռանյանը:

Դիտում՝ 6595
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW