Հայ գործարարներն ավելի լավատես են դարձել

11.02.2011 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայ գործարարներն ավելի լավատես են դարձել:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Գրանթ Թորնթոն»-ի մամուլի ծառայությունում, «Գրանթ Թորնթոն Ինտերնեշնլ»-ի միջազգային գործարար զեկույցի արդյունքներով, այս տարի հայ ձեռնարկատերերի բիզնես-լավատեսության միջին ցուցանիշը կազմում է +48%` նախորդ տարվա +32%-ի փոխարեն:

2011թ. ամենամեծ լավատեսությունը ցուցաբերում են Լատինական Ամերիկայի գործարարները (+75%), նրանց հետեւում են Ասիայի (բացի Ճապոնիայից) եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (+50%), Հյուսիսային Ամերիկայի (+26%) եւ Եվրոպայի (+22%) գործարարները:

Եվրոպական գոտում ամենաբարձր ցուցանիշը եւ, միաժամանակ, ամենազգալի առաջընթացը գրանցվել է Գերմանիայում (+75%` նախորդ տարվա +38%-ի փոխարեն):

Դիտում՝ 7064

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW