Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» հաջողությամբ անցել է հավաստագրումը ISO 9001:2008 միջազգային պահանջներին համապատասխան: Ինչպես Banks.am-ին հայտնել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մամուլի ծառայությունում, հավաստագրումն անցկացվել է AB Certification (Ֆրանսիա) հեղինակավոր աուդիտորական ընկերության կողմից: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ընդհանուր կապիտալն ընթացիկ տարվա սկզբի դրությամբ կազմել է 14 մլրդ 895 մլն 262 հազ. դրամ, նորմատիվային կապիտալը` 20 մլրդ 256 մլն 923 հազ. դրամ, բանկի ակտիվները կազմել են 67 մլրդ 418 մլն 990 հազ. դրամ, պարտավորությունները` 52 մլրդ 523 մլն 728 հազ. դրամ: Tweet Դիտում՝ 5877