Երեւանի քաղաքապետարանը աշխատում է տրանսպորտային համակարգի կառավարման նոր հայեցակարգի վրա
03.02.2011 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետարանը աշխատում է տրանսպորտային համակարգի կառավարման նոր հայեցակարգի վրա:
Մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ նոր հայեցակարգը, մասնավորապես, վերաբերում է հետեւյալ խնդիրներին` կայանատեղերի գույքագրում, առավել ծանրաբեռնված տրանսպորտաին հատվածներում տեսախցիկների տեղադրում, ճանապարհային երթեւեկության նոր ժամանակացույցի մշակում, հասարակական տրանսպորտի համար հատուկ հատվածների հատկացում:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել վերահսկողությունը մայրաքաղաքային կայանատեղերի գույքագրման գործընթացի նկատմամբ: Մինչ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքի ընդունումը մայրաքաղաքի ղեկավարը հանձնարարել է արգելել անօրինական կայանատեղերի գործունեությունը, իսկ պաշտոնապես գրանցված ավտոկայանատեղերի հետ ստորագրել կարճաժամկետ պայմանագրեր:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: