Ամերիաբանկն առաջարկում է ոսկով մետաղական հաշիվներ

27.01.2011 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը առաջարկում է 999.9 հարգի  ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում եւ վարում ֆիզիկական անձանց եւ կորպորատիվ հաճախորդների համար:

Առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում պահպանել խնայողություններն անկանխիկ ոսկով: Որպես խնայողությունների այլընտրանքային տարբերակ` ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել խնայողությունները, այլ նաեւ ավելացնել դրանք` միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:

Ամերիաբանկում մետաղական հաշիվները բացվում են առանց միջնորդավճարի, եւ հաշվի նվազագույն մնացորդի պահանջի, չկա գումարների եւ ժամկետների սահմանափակում:

Ամերիաբանկը ոսկու գնանշումն իրականացնում է գրամով եւ իր ինտերնետային կայքում օրական կտրվածքով հրապարակում է տվյալներ ոսկու գնանշման մասին, որը փոփոխվում է` կախված միջազգային շուկաներում ոսկու գնի փոփոխությունից:

Դիտում՝ 7898

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW