«Կոնվերս բանկը» կտրամադրի «Թոշակ» ԱրՔա վճարային քարտեր

27.01.2011 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Կոնվերս բանկը» կենսաթոշակների անկախիկ վճարման մասին պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

«Կոնվերս բանկում» թոշակառուների անունով կբացվի խնայողական հաշիվ կամ կտրամադրվի  «Թոշակ» ԱրՔա վճարային քարտ: Թոշակառուների բանկային հաշիվների բացումն ու սպասարկումը, քարտերի թողարկումն ու սպասարկումը  բանկը կիրականացնի անվճար:

Թոշակառուների  համար բանկը մշակել է սպասարկման հատուկ պայմաններ. այն է` հաշվից դրամական միջոցների տրամադրումը կիրականացնի անվճար  (բանկի մասնաճյուղերում եւ բանկոմատներում), հաշվի մնացորդի վրա կհաշվարկվի  տարեկան 3%:

Առևտրի եւ սպասարկման կետերում «Թոշակ»  քարտով անկանխիկ գնումներ կատարելիս թոշակառուն կարող է օգտվել զեղչային համակարգից: 

«Կոնվերս բանկը» թոշակառուների համար մշակել է նաև «Թոշակ» ժամկետային ավանդը: 

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար թոշակառուները կարող են դիմել «Կոնվերս բանկի» ցանկացած մասնաճյուղ` այդ թվում նաեւ Փոստբանկային մասնաճյուղեր:

Դիտում՝ 8881
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW