ՀՀ պարտքի բեռը կսկսի թեթեւանալ 2013թ.-ից, ասել է ֆինանսների նախարարը

24.01.2011 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի պարտքի բեռը կսկսի թեթեւանալ 2013թ.-ից, այսօր Երեւանում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամուլի ասուլիսում Վաչե Գաբրիելյանն ասել է, որ 2010թ. ՀՀ արտաքին պարտքը կազմել է $3 մլրդ 795 մլն, կամ ՀՆԱ-ի 44.4%-ը:

Նախարարն ասել է, որ «մենք նախատեսում ենք պահպանել ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի նույն հարաբերակցությունը նաեւ 2011 եւ 2012 թվականներին, որից հետո այն կսկսի նվազել»: Նախարարը տեղեկացրել է, որ 2010թ. հավաքված հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 16,9%` ափսոսանք հայտնելով, որ այդ ոլորտում բարելավումներ չեն գրանցվել:

«Այնուամենայնիվ, Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ չունի»,- հայտարարել է Վաչե Գաբրիելյանը:

Նախարարը նշել է, որ 2011թ. արդյունքներով Հայաստանում գնաճը սպասվում է 5-5,5%-ի մակարդակում:

Դիտում՝ 5333
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW