Գնաճի զսպման համար պետք է թեթեւացվի հարկային բեռը, կարծում է ԿԲ նախկին ղեկավարը

20.01.2011 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը կարծում է, որ գնաճի զսպման համար պետք է թեթեւացվի հարկային բեռը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Բագրատ Ասատրյանն այսօր ասել է, որ ԿԲ-ի մոնետար գործիքները բավարար չեն գնաճի դեմ պայքարելու համար, եւ այդ պատճառով այն զսպելու համար ԿԲ-ն ազգային արժույթին թույլ չի տալիս արժեզրկվել իր արտաքին պահուստների հաշվին:

«Միայն 2010թ. ԿԲ-ն դրամի փոխարժեքի պահպանման նպատակով արտաքին պահուստներից ծախսել է $ 150 մլն, ինչը դեմ է օրենքին: Հայկական դրամը նախորդ տարի դոլարի եւ եվրոյի նկատմամբ ամրապնդվել է միջինը 10%-ով»,- ասել է Բագրատ Ասատրյանը: 
 
ԿԲ նախկին ղեկավարն ասել է նաեւ, որ «Հայաստանի բնակչությունը վաղուց ռուսական գազ է գնում շուկայական գնով, որը հազար խոր. մետրի դիմաց կազմում է շուրջ $ 350»:

Մեկնաբանելով «Գազպրոմի» ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ ապագայում Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառելու շուկայական գնով, Բագրատ Ասատրյանն ասել է, որ «ՀայՌուսգազարդի» կողմից հազար խոր. մետր գազը $ 190-ով գնելու հանգամանքը ոչ մի կերպ չի ազդում այն գնի վրա, որը Հայաստանի բնակիչները վճարում են գազի սպառման դիմաց:

Արեւելաեվրոպական երկրներում գազի գնման եւ վերջնական գնի միջեւ տարբերությունը շատ փոքր է, մինչդեռ Հայաստանում գազը վաճառվում է գրեթե երկու անգամ թանկ, քան գնվում է, ասել է Բագրատ Ասատրյանը:

Դիտում՝ 6824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW