2011թ. ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի գյուղատնտեսությունը

18.01.2011 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ տնտեսության ոլորտում ցուցանիշների բարելավման նպատակով կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներին: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2010թ. անբարենպաստ էր ՀՀ գյուղատնտեսության համար, ինչը բացասաբար է անդրադարձել ոչ միայն մակրոտնտեսական ցուցանիշների վրա, այլեւ հանգեցրել է բարձր գնաճի: Նրա խոսքերով, ներկայումս դա բնակչությանն անհանգստացնող հիմնական խնդիրներից մեկն է: 

«Եթե գյուղատնտեսությունում մենք ունենանք լավ ցուցանիշներ, դա, իհարկե, կանդրադառնա նաեւ գնաճի ցուցանիշների վրա: Դա համար մեկ խնդիրն է, որն այսօր կանգնած է մեր առջեւ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 
Դիտում՝ 7310

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW