Երեւան /Մեդիամաքս/. «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերն ասել է, որ հետագայում ընկերությունը Հայաստանին գազ կմատակարարի շուկայական գներով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին նա ասել է Spiegel ամսագրի հետ հարցազրույցում` պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ «բարեկամական երկրները, ինչպիսին Հայաստանն է, ռուսական գազ են ստանում արտոնյալ սակագներով»:
«Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում նրան գազ կմատակարարենք շուկայական գներով: Մինչ օրս Երեւանը մեր գազի դիմաց վճարել է իր գազային եւ էներգետիկ ընկերությունների ակտիվներով: Այդ պատճառով այսօր մեզ է պատկանում Հայաստանի գազային ենթակառուցվածքի ավելի քան 80%-ը` բաշխիչ ցանցեր, ստորգետնյա գազապահեստներ, մագիստրալային գազատարներ, ՋԷԿ-ի բլոկը»,- ասել է Ալեքսեյ Միլլերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: