ՎԶԵԲ-ը երկու ծրագրերի շուրջ առաջարկություններ կներկայացնի Երեւանի քաղաքապետին

12.01.2011 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ մայրաքաղաքը պետք է գրավիչ դառնա բիզնեսի համար: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին քաղաքապետարանի մամլո ծառայությունում, Կարեն Կարապետյանն այս մասին ասել է` հանդիպելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեսթերին: 

Հանդիպման ընքացքում քննարկվել է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքը: 

Պոլ Անրի Ֆորեսթերը քաղաքապետին է ներկայացրել Երեւանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է առաջնային կապիտալ ներդրումներ կատարել Երեւանի մետրոպոլիտենի արդիականացման նպատակով: Ծրագրի առաջին փուլը արդեն ընթացքի մեջ է, եւ կողմերը պայմանավորվեցին 2011թ.-ին սկսել երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ավտոկայանատեղիների վերաբերյալ քաղաքականության մշակման եւ Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման ծրագրի հետ կապված հարցեր: 

Առաջիկայում ՎԶԵԲ-ը այս երկու ծրագրերի շուրջ կոնկրետ առաջարկություններ կներկայացնի Երեւանի քաղաքապետին: 
Դիտում՝ 7854
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW