Հայաստանում Ericsson-ի գլխավոր տնօրեն Օլաֆ Պարասեւիչի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը - Հոկտեմբերի 21-ին Հայաստանում բացվեց Ericsson-ի գրասենյակը: Պատմեք, խնդրեմ, գործունեության ո՞ր ուղղություններն են հիմնական լինելու գրասենյակի համար: - Իմ կարծիքով, Հայաստանում մեր գրասենյակի բացումը Ericsson-ի համարՀայաստանի եւ մեր տարածաշրջանային գործընկերների նշանակության վառ ապացույցն է: Առհասարակ, ողջ տարածաշրջանը, որը ներառում է Կենտրոնական Ասիայի երկրները, Ericsson-ի գլոբալ ակտիվության համար ունի ռազմավարական առաջնահերթություն: Երկրի ու ընդհանուր առմամբ տարածաշրջանի ներուժը շատ լուրջ է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին մենք Հայաստանում հեռահաղորդակցային շուկայի բուռն զարգացման ականատես ենք դարձել: Այդ հզոր դինամիկան եւ, նախեւառաջ, բջջային կապի բաժանորդների ու ինտերնետի սպառողների թվի սրընթաց աճը նպաստում են տարածաշրջանում մեր գործնական ակտիվության ընդլայնմանը: Եթե խոսենք Հայաստանում մեր աշխատանքի ուղղությունների մասին, ապա, առաջին հերթին, մենք շեղվում ենք մեր գործընկեր օպերատորների պահանջմունքներից ու օրակարգից: Անկասկած, դա բջջային եւ ֆիքսված կապն է, բջջային եւ ֆիքսված լայնաշերտ հասանելիությունը, համակցված ծառայությունները, IP-հեռուստատեսությունը եւ նորարարական ծառայությունները նոր սերնդի ցանցերի համար: Կարդալ ավելին Tweet Դիտում՝ 5520