Երեւան /Մեդիամաքս/. «Շեն Կոնցեռն» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վեցերորդ թողարկումը (SHNCB6) ցուցակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի «B» ցուցակում: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բորսայի մամուլի ծառայությունում, ցուցակվել են 36 ամիս մարման ժամկետով եւ արժեկտրոնի տարեկան 13% եկամտաբերությամբ 1,5 մլրդ դրամի պարտատոմսեր: Ներկայումս բորսայում ցուցակվում են ընկերության 1,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալի չորրորդ (SHNCB4) եւ հինգերորդ (SHNCB5) թողարկման պարտատոմսերը: Tweet Դիտում՝ 12770