Համահայկական բանկը կսկսի գործել 2011թ. գարնանը

09.12.2010 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Համահայկական բանկը կսկսի աշխատել 2011 թվականի գարնանը, այսօր հայտարարել է կառույցի նորանշանակ ղեկավար Վահրամ Ներսիսյանցը:

Նա ասել է, որ բանկը ֆինանսավորելու է երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են աջակցելու հայկական արտադրանքի` միջազգային շուկաներ արտահանմանը:

Նրա խոսքերով, հնարավոր է կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության եւ տուրիզմի ոլորտների ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաեւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի շրջանակներում քննարկված նախագծերի ֆինանսավորումը:

Համահայկական բանկի հիմնադիր կապիտալը կկազմի $100 մլն, որոնցից $20 մլն կներդնի Հայաստանի կառավարությունը, իսկ մնացած միջոցները նախատեսվում է ներգրավել հայկական սփյուռքի ներկայացուցիչներից եւ միջազգային կազմակերպություններից:

Դիտում՝ 15239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW