«Ամերիաբանկը» բացել է հատուկ սրահ «պրեմիում-հաճախորդների» համար

08.12.2010 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» այսօր հայտարարել է «Ամերիա Պրեմիում» ծառայությունների փաթեթի գործարկման մասին VIP-հաճախորդների համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր «Ամերիա Պրեմիում» սրահի բացմանը բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը տեղեկացրել է, որ բացի սպասարկման հարմարավետ պայմաններից, փաթեթը նախատեսում է նաեւ հատուկ ծառայություններ, մասնավորապես, «Ամերիա» ընկերությունների խմբի եւ մի շարք ընկերությունների ծառայությունների զեղչի քարտ:

Արտակ Հանեսյանը բացատրել է, որ VIP են համարվում այն հաճախորդները, որոնք համապատասխանում են մի շարք չափանիշների` որոշակի հաշվի մնացորդ, ամսական շրջանառություն, ծառայությունների քանակ, որոնցից օգտվում է հաճախորդը, եւ այլն:

«Ներկայումս բանկն ունի այդ չափանիշներին համապատասխանող շուրջ 100 ֆիզիկական եւ 120 իրավաբանական անձ հաճախորդ»,- ասել է Արտակ Հանեսյանը:

 

Դիտում՝ 15999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW