Եվրասիական զարգացման բանկը քննարկում է խոշոր նախագծեր ՀՀ-ում
06.12.2010 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Եվրասիական զարգացման բանկը քննարկում է խոշոր նախագծեր Հայաստանում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում ասել է բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:
«Հայաստանում զարգացնում են տեղական միջոցների վրա հիմնվող եւ բարձր ավելացված արժեք ունեցող բնագավառները: Այդ պատճառով մենք այնտեղ դիտարկում ենք ինչպես երկաթուղու եւ էներգետիկական օբյեկտների շինարարության հետ կապված խոշոր նախագծերը, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերը հայաստանյան բանկերի հետ: Դա կա եւ կմնա հայաստանյան տնտեսության հիմքը»,- ասել է Իգոր Ֆինոգենովը:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: