SAP-ը իր լուծումները ներկայացրել է հայ ձեռնարկատերերին

02.12.2010 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում անց է կացվում «SAP-ի մուտքը Հայաստան» բիզնես-ֆորումը, որի ընթացքում SAP-ԱՊՀ-ի ներկայացուցիչները հայաստանյան ընկերություններին կներկայացնեն բիզնեսի ավտոմատացման իրենց լուծումները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով ընկերությունը` ԱՊՀ երկրներում SAP-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովն ասել է, որ SAP-ը համաշխարհային առաջնորդ է հանդիսանում բիզնեսի ավտոմատացման ոլորտում` սպասարկելով ավելի քան 100 հազ. ձեռնարկություններ եւ պետական հաստատություններ աշխարհի 120 երկներում:

Նա տեղեկացրել է, որ ընկերությունը գործում է արդեն 35 տարի եւ ամեն տարի ներդնում է €1 մլրդ բիզնեսի զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրերում: Նրա խոսքերով, SAP-ի տեսակարար կշիռը բիզնեսի ավտոմատացման ռուսաստանյան շուկայում գերազանցում է 50%-ը, իսկ համաշխարհային շուկայում գերմանական ընկերության մասնաբաժինը երկու անգամ գերազանցում է նրա հիմնական մրցակցի` ամերիկյան Oracle ընկերության շուկան: «Նշեմ, որ մեր հաշվարկներով, համաշխարհային ՀՆԱ 65%-ը արտադրվում է մեր ապրանքատեսակների հարթության վրա»,- նշել է Վլադիսլավ Մարտինովը:

Նրա խոսքերով, հայաստանյան շուկա գալու մասին որոշում է կայացվել` հաշվի առնելով, որ Հայաստանն ունի IT-հատվածի աճի լավ հեռանկարներ, եւ, միաժամանակ, երկիրն ունի աշխատանքի ցածր կատարողականություն (6-7 անգամ ցածր, քան ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում): «Մենք Հայաստանում տեսնում ենք պահանջարկ ընկերությունների աշխատանքի կատարողականության բարձրացման ծառայությունների նկատմամբ եւ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել բիզնես-գործընթացների օպտիմալացման գործում, ինչն արդյունքում կհանգեցնի ընդհանուր առմամբ տնտեսության մրցունակության աճի»,- ասել է SAP-ԱՊՀ-ի գլխավոր տնօրենը:

Հայաստանում SAP գործընկերն է «Շիրակ տեխնոլոգիական ընկերություն» ՍՊԸ-ն:

Դիտում՝ 16193
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW