«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» եւ MasterCard International-ը անցկացնում են նախաամանորյա ակցիա

01.12.2010 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 1-ից մինչեւ 31-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» հաճախորդները կարող են ձեռք բերել Maestro եւ MasterCard Standard քարտեր 2 տարով` առանց նվազագույն մնացորդի պահանջի եւ առանց քարտային հաշվի սպասարկման համար միջնորդավճարի:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, քարտով կատարված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար մասնակիցները կուտակում են միավորներ: 2011թ. ապրիլին ամենաշատ միավորներ հավաքած հաճախորդներից կընտրվեն 6 հաղթողներ, որոնցից մեկը կշահի Իտալիայի ուղեգիր երկու անձի համար, իսկ մնացածը կստանան արժեքավոր նվերներ:

Դիտում՝ 13903

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW