«ՀՀ կախվածությունը ներկրումից զգալի ռիսկ է եւ ազդում է ազգային արժույթի կանխատեսումների վրա»

23.11.2010 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների շարքում առաջատարի դիրքերում է արդյունավետության ցուցանիշով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը: Նա ընդգծել է, որ չնայած հայաստանյան շուկայի փոքր ծավալներին, բանկային հատվածի ներուժը շատ մեծ է:

Վալերի Օվսյաննիկովի խոսքերով, ճգնաժամը ցույց է տվել, որ, նախեւառաջ, անհրաժեշտ է մտածել գործունեության արդյունավետության եւ օպտիմալացման մասին: «Հենց այդ պատճառով են հայաստանյան շուկայում տեղի ունենում բանկերի միաձուլումներ, քանի որ խոսքը ոչ թե քանակի, այլ` հաճախորդներին ըստ պատշաճի սպասարկելու` բանկային համակարգի հնարավորությունների մասին է»,- ասել է Վալերի Օվսյաննիկովը: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» ղեկավարը մեկնաբանել է նաեւ ՀՀ տնտեսության մեջ առկա ռիսկերը` ընդգծելով, որ առաջին հերթին դրանք շուկայի դիվերսիֆիկացման ռիսկերն են: Նա նկատել է, որ տնտեսության կախվածությունը ներկրումից զգալի ռիսկ է, որն ազդում է ազգային արժույթի կանխատեսումների վրա: Վալերի Օվսյաննիկովի կարծիքով, այդ կապակցությամբ տեղական արտադրող-արտահանողները հատուկ ուշադրության կարիք ունեն, ինչը թույլ կտա պայքարել գնաճի դեմ եւ նվազագույնի հասցնել դիվերսիֆիկացման ռիսկը: 

Դիտում՝ 15126
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW