«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի» հաճախորդների թիվն ավելացել է 28%-ով

28.10.2010 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» հայտարարել է հաճախորդային բազայի ընդլայնման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, հոկտեմբերի 26-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» ծառայություններ է մատուցել 46 721 հաճախորդի, որից 44 211-ը ֆիզիկական, իսկ 2510-ը` իրավաբանական անձինք են:

2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ բանկի հաճախորդների թիվն ավելացել է շուրջ 28%-ով:

Դիտում՝ 17050

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW