“Ամերիաբանկն” ամրապնդվել է Հայաստանի բանկային համակարգի երկրորդ տեղում

26.10.2010 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” գործնականում բոլոր ցուցանիշներով զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի բանկային համակարգում, այսօր Երեւանում հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր հանդես գալով “Ամերիաբանկի” նախորդողը հանդիսացող բանկային կառույցի հարյուրամյակին նվիրված մամլո ասուլիսում, Տիգրան Ջրբաշյանը հայտնել է, որ բանկի ակտիվները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 152.5 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատությամբ ավելանալով 47.7%-ով: Այս ցուցանիշով “Ամերաբանկը” երկրորդն է Հայաստանի բանկային ոլորտում:

Բանկը երկրորդ տեղում է նաեւ ընդհանուր կապիտալի չափով (31.2 մլրդ դրամ, աճը տարեսկզբի համեմատ` 43.5%), իսկ բանկի պարտավորությունները երեք եռամսյակների արդյունքներով կազմել են 121.3 մլրդ դրամ (տեսակարար կշիռը ՀՀ բանկային համակարգում` 10.69%):

“Բանկն արդեն 3 տարի պահպանում է առաջատարությունը հիմնադիր կապիտալի չափի ցուցանիշով (25.5 մլրդ դրամ), որի տեսակարար կշիռը ՀՀ բանկային համակարգում կազմում է 13.3%”, - ասել է Տիգրան Ջրբաշյանը, ավելացնելով, որ “Ամերիաբանկն” առաջատար է նաեւ վարկային ներդրումների գծով, որոնց գումարը երեք եռամսյակների արդյունքներով կազմել է 84.4 մլրդ դրամ (մասնաբաժինը շուկայում` 10.5%):

Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է բանկի պատմությունը, սկսելով 1895 թվականին Երեւանում Թիֆլիսի Կոմերցիոն բանկի ներկայացուցչության, իսկ 1910 թվականին` մասնաճյուղի բացումից, որը գտնվում էր Երեւանում` ներկայիս Շահումյանի հրապարակի մոտ գտնվող շենքում (մինչեւ 2009 թվականի սեպտեմբեր` “Ամերիաբանկի” գլխամասային գրասենյակ):

Նա հայտնել է, որ հոբելյանի հետ կապված բանկը 2010 թվականի 4-րդ եռամսյակի համար նախախատրաստել է “100 անակնկալներ”, որոնց թվում կան ինչպես մշակութային  միջոցառումներ, այնպես էլ նոր ապրանքատեսակներ բանկի հաճախորդների համար եւ ակցիաներ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում:

Դիտում՝ 14921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW