Լավագույն արտարժութային քաղաքականությունը լողացող փոխարժեքն է, կարծում է ՀՀ վարչապետը
20.10.2010 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ «լավագույն արտարժութային քաղաքականությունը լողացող փոխարժեքն է, որն ուղղորդվում է միայն կառավարության կողմից նրա արդյունաբերական քաղաքականության շրջանակներում»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, պատասխանելով լրագրողների հարցերին` Տիգրան Սարգսյանն ասել է, որ տարադրամի փոխարժեքը պետք է կախված լինի երկրի տնտեսության վիճակից:
«Եթե երկրի տնտեսությունն աճում է երկնիշ ցուցանիշով 10 տարի անընդմեջ, ապա ակնհայտ է, որ ազգային արժույթը պետք է ամրապնդվի: Իսկ եթե առկա է տնտեսական անկում, որը հանգեցնում է բյուջեի մեծ դեֆիցիտի եւ վատ վճարային հաշվեկշռի, ակնհայտ է, որ արժույթը պետք է արժեզրկվի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով, պետության մոնետար եւ արդյունաբերական քաղաքականությունը պետք է դիտարկել համալիր, «քանի որ եթե պետությունը չունի հստակ արտահայտված արդյունաբերական քաղաքականություն, ազգային արժույթը վերացական գնահատելը նշանակում է վնասել սպառողներին եւ ողջ հանրությանը»:
«Փոխարժեքը պետք է արտացոլի տնտեսության իրողությունները, եւ նպատակահարմար չէ այն արհեստականորեն պահպանել, քանի որ դա աղավաղում է տնտեսության արմատական հիմքերը»,- ասել է վարչապետը:
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: