ՀՀ վարչապետը նշել է գազի գնի կանխատեսելիության ապահովման անհրաժեշտությունը

08.10.2010 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վերջին տարիներին արձանագրվում է գազի գնի հաստատուն աճ, եւ մենք հետեւում ենք, որպեսզի այդ միտումները համապատասխանեն համաշխարհային միտումներին, եւ չլինի ոչ շուկայական մոտեցում, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է ուկրաինական «Профиль» ամսագրի հետ բացառիկ հարցազրույցում:

«Մեր ռուսաստանյան գործընկերների հետ հիմնական բանավեճը վերաբերում է գնի սահմանման մեթոդիկային: Անհրաժեշտ է ապահովել կանխատեսելիություն, քանի որ գազի արժեքն ազդում է արդյունաբերության չափազանց շատ բնագավառների վրա: Ձեռնարկատերերը եւ, իհարկե, բնակչությունը պետք է պատրաստ լինեն գների փոփոխմանը»,- ասել է վարչապետը:

Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառում է գազի գնագոյացման շուկայական մեխանիզմ` հաշվի առնելով, որ վերջին տարիներին գազի գինը հաստատուն կերպով բարձրացել է համաշխարհային իրադրությանը համապատասխան:

Դիտում՝ 10399

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW