Երեւան/Մեդիամաքս/. Հայ խորհրդարանականներն այսօր քննարկել են կառավարության առաջարկած լրացումները «Պետական նպաստների մասին» օրենքում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջարկվում է սկզբունքային փոփոխություններ մտցնել ժամանակավոր գործազուրկներին նպաստ վճարելու կարգի մեջ: Քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դժգոհություն է հայտնել ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունից: Նրա խոսքերով, երկրում բացակայում է հստակ սոցիալական ռազմավարությունը: Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա էր խոստում աշխատավարձի հետեւողական բարձրացման մասին, «սակայն խոստումները մնացին թղթի վրա»: «Իշխանությունների այդպիսի պահվածքը բնակչության մոտ առաջացնում է հիասթափություն եւ անվստահություն անցկացվող բարեփոխումների նկատմամբ, այդ թվում նաեւ` կենսաթոշակային»,- հայտարարել է «Դաշնակցության» ներկայացուցիչը: Tweet Դիտում՝ 11621