Կառավարությունն առաջարկում է պարզեցնել հարկային հաշվետվության ընթացակարգը
26.08.2010 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որոնք պարզեցնում են հարկային հաշվետվության ընթացակարգը:
Ինչպես նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, փոփոխությունները թույլ կտան զգալիորեն կրճատել հարկային հաշվետվությունների տրամադրման ծավալն ու պարբերականությունը:
Մասնավորապես, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան ներկայացնել ոչ թե ամսական, այլ` եռամսյակային հարկային հաշվետվություններ:
ԱԺ քննարկմանը կներկայացվի նաեւ մի օրինագիծ, որը ենթադրում է լիցենզավորված վճարումների ներդրում այն ֆիզիկական անձանց համար, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 6 մլն դրամը:
«Այդ փոփոխությունները մեզ թույլ կտան զգալիորեն պարզեցնել հարկային բեռը փոքր եւ միջին բիզնեսի համար, խթանել ձեռնարկատիրության զարգացումը եւ բարելավել բիզնես-մթնոլորտը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը:
Կառավարությունն այսօր հաստատել է նաեւ ՀՀ Մաքսային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ինչպես հայտնել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի առաջին փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, առաջարկվող փոփոխությունները նախատեսում են մեքենաների ժամանակավոր ներմուծման ռեժիմի դադարեցում ՀՀ քաղաքացիների համար:
Նրա խոսքերով, 2010թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ տարածք է ներմուծվել շուրջ 44 հազար ուղեւորատար ավտոմեքենա ժամանակավոր գրանցման մաքսային ձեւակերպմամբ:
Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն, այդ ռեժիմը տարածվելու է միայն օտարերկրացիների վրա` մուտքի արտոնագրի գործողության ընթացքում: Փոփոխությունների ընդունումից հետո ՀՀ քաղաքացիները պետք է 10 օրվա ընթացքում անցնեն ներմուծվող ավտոմեքենայի մաքսային ձեւակերպման ընթացակարգը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: