«Արդշինինվեստբանկը» վերաբացել է Արմավիրի մասնաճյուղը

23.08.2010 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» վերաբացել է Արմավիրի իր մասնաճյուղը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, նոր հասցեով գործող նոր մասնաճյուղը պատրաստ է իր հաճախորդներին մատուցել բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ:

Առաջին կիսամյակում Արմավիրի մասնաճյուղի շահույթը կազմել է ավելի քան 30 մլն դրամ, իսկ վարկային պորտֆելը` ավելի քան 760 մլն դրամ:

Արմավիրի մարզում «Արդշինինվեստբանկը» ներկայացված է երկու՝ «Արմավիր» եւ «Էջմիածին» մասնաճյուղերով:

«Հանրապետության բոլոր տարածաշրջաններում իր ներկայությամբ բանկը ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի տնտեսական եւ ֆինանսական կայուն զարգացմանը», - նշել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Դիտում՝ 15442

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW