Unistream-ը գործարկում է հաճախորդի միասնական քարտը

19.08.2010 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Unistream դրամական փոխանցումների համակարգը գործարկում է հաճախորդի միասնական քարտը, որն ունի եզակի համար եւ պարունակում է հիմնական տեղեկատվությունը հաճախորդի եւ նրա գործառնությունների մասին:

Քարտը կդառնա բազմաֆունկցիոնալ գործիք, որը հետագայում կնպաստի մի շարք խնդիրների լուծմանը` online-փոխանցումներից մինչեւ հաճախորդի մասնակցություն տարբեր պրոմո-ակցիաների եւ կուտակային բոնուսների հաշվարկին: Նախատեսվում է, որ քարտը կդառնա միասնական “բանալի”, որը թույլ կտա օգտվել Unistream համակարգի ապրանքատեսակների ողջ շրջանակից:

Unistream-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ հաճախորդի միասնական քարտի ներմուծումը կրճատում է հաճախորդների սպասարկման ժամանակը, քանի որ դրա օգտագործումն ազատում է փոխանցման համար անհրաժեշտ տեղեկատվությունը կրկին ներմուծելու անհրաժեշտությունից: Բացի դրանից, քարտը թույլ է տալիս online-ռեժիմով հետեւել կատարված եւ ընթացիկ փոխանցումների կարգավիճակին:

Դիտում՝ 11801
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW