ԿԲ խորհուրդը անփոփոխ թողեց տոկոսադրույքը` 7.25%

11.08.2010 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Օգոստոսի 10-ին կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

2010 թ. հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ աճել է 2.0 տոկոսային կետով` կազմելով 7.8%, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունում:

ԿԲ Խորհուրդը փաստեց, որ արտաքին եւ ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախանշված ուղղություններին: Միջազգային ֆինանսական շուկաներում եվրոյի փոխարժեքի արժեւորման եւ առանձին ապրանքային շուկաներին` մասնավորապես ցորենի, ներհատուկ խնդիրների սրման պայմաններում արտաքին գնաճային ճնշումները որոշակիորեն աճում են:

Միաժամանակ, ներքին պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների բացակայության եւ տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ներքին գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այս պայմաններում սպասվում է որ, դրամավարկային ծրագրին համահունչ, երրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների վարքագծով պայմանավորված 12-ամսյա գնաճի արագացումից հետո, այն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնի վերջում ձեւավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ:

Նկարագրված տնտեսական զարգացումների պայմաններում, հաշվի առնելով դեռեւս պահպանվող անորոշությունները` կապված վերոնշյալ արտաքին գործոններին ներքին գների արձագանքման, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքների գների փոփոխման հետագա ընթացքի հետ` Խորհուրդն առավել նպատակահարմար է գտնում դեռեւս ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Միաժամանակ, նախանշված ռիսկերի դրսեւորումից կախված, Խորհուրդը չի բացառում հետագայում տոկոսադրույքների ճշգրտումը:

Դիտում՝ 12114
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW