ԱԱՀ-ն լուրջ խոչընդոտ է կանոնադրական կապիտալում ներդրումներ կատարելու համար
28.07.2010 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է, որ մասնավոր ներդրողներին կանոնադրական կապիտալում ներդրում կատարելիս ԱԱՀ-ի վճարումից ազատելը կոչված է վերացնել առկա խոչընդոտները:
Մեկնաբանելով ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն մասնավոր ներդրողները կազատվեն ԱԱՀ-ի վճարումից կանոնադրական կապիտալում ներդրում կատարելիս, Տիգրան Դավթյանը ասել է, որ նման որոշումը պայմանավորված է տեղական եւ արտասահմանցի ներդրողների բազմաթիվ բողոքներով:
“Կանոնադրական կապիտալում ներդրում կատարելիս ԱԱՀ-ի վճարումն իսկապես խոչընդոտում է բազմաթիվ գործարքների իրականացմանը: Կարծում եմ, այս փոփոխությունները կատարելով, մենք նշանակալի առաջընթաց կգրնացենք ձեռնարկությունների կանոնադրական կապիտալները համալրելու գործում”,- ասել է Տիգրան Դավթյանը` նշելով, որ օրենսդրական փոփոխությունների ընդունումը խորհրդարանի կողմից ակնկալվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: