Երեւան /Մեդիամաքս/. 2010 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով, 17 բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկում:Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2010 թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի բանկային հատվածի խոշորագույն հարկատուն է “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ”, որը զբաղեցրել ընդհանուր ցուցակի 18-րդ տեղը: Բանկի կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 677 մլն 465.1 հազ. դրամ: 38-րդ տեղում է “Հայբիզնեսբանկը”, որը վճարել է 837 մլն 227.5 հազ. դրամի հարկեր: 48-րդ հորիզոնականը զբաղեցնում է “Ամերիաբանկը” (730 մլն 721.8 հազ. դրամ), 50-րդ տեղը` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” ( 664 մլն 591.8 հազ. դրամ): Ցանկում ընդգրկվել են նաեւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” (64-րդ տեղ` 547 մլն. 390.7 հազ. դրամ), “Արդշինինվեստբանկը” (65-րդ տեղ` 543 մլն. 193 հազ.), “Յունիբանկը” (70-րդ տեղ` 518 մլն. 287.1 հազ.), “Կոնվերս Բանկը” (127–րդ տեղ` 280 մլն. 492.3 հազ.), “Ինեկոբանկը” (158-րդ տեղ` 234 մլն 907.9 հազ. դրամ), “Առէքսիմբանկ – Գազպոմբանկի Խումբ” (160-րդ տեղ` 230 մլն. 682.4 հազ. դրամ), “Հայէկոնոմբանկը” (171-րդ տեղ` 213 մլն. 510 հազ.), “Անելիք Բանկը” (172–րդ տեղ` 213 մլն. 486 հազ.), “Արմսվիսբանկը” (175-րդ տեղ` 198 մլն. 851.4 հազ.), “Կասկադ Բանկը” (232-րդ տեղ` 151 մլն. 968 հազ. դրամ), “Զարգազման Հայկական Բանկը” (244-րդ տեղ` 145 մլն. 890.2 հազ.), “ՊրոԿրեդիտ Բանկը” (250-րդ տեղ` 143 մլն. 122.9 հազ.) եւ “Արարատբանկը” (285–րդ տեղ` 129 մլն. 941.3 հազ.): 88-րդ տեղը զբաղեցնում է “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը /ՈՒՎԿ/, որի վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 394 մլն. 927.1 հազ. դրամ: Ցանկում 110-րդ տեղում է “Ֆինկա” ՈՒՎԿ-ը (318 մլն. 869.7 հազ.), իսկ 224-րդ հորիզոնականը զբաղեցնում է “ԱԿԲԱ-Լիզինգ” ՈՒՎԿ-ը (155 մլն. 741 հազ.):Սոցիալական վճարների մասով Հայաստանի ֆինանսական հատվացում եւս առաջատարն է “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ”-ը (11-րդ տեղ` 238 մլն. 857.3 հազ. դրամ): 25-րդ տեղում է “ՎՏԲ-Հայաստան Բանկը” (134 մլն. 505 հազ.), 26-րդ տեղում` “Արդշինինվեստբանկը” (132 մլն. 408.2 հազ.): Tweet Դիտում՝ 25063