Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 1079 իրավաբանական անձ եւ 4883 անհատ ձեռնարկատեր, ինչը նախորդ տարվա ցուցանիշները գերազանցում է, համապատասխանաբար, 2,9 եւ 12,94%-ով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 3 բաց եւ 32 փակ բաժնետիրական ընկերություն, ինչպես նաեւ 1040 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Արտասահմանյան ներդրումներ են առկա առաջին կիսամյակում գրանցված առեւտրային իրավաբանական անձանցից 141-ում: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում լուծարվել է 281 իրավաբանական անձ եւ 860 անհատ ձեռնարկատեր, ինչը նախորդ տարվա ցուցանիշները գերազանցում է, համապատասխանաբար, 8.66 եւ 2.84%.-ով: 2010թ. հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 61 620 ընկերություն (917` ԲԲԸ, 3211` ՓԲԸ, 42524` ՍՊԸ) եւ 79 261 անհատ ձեռնարկատեր: Tweet Դիտում՝ 15118