ԲՀԿ-ն կներկայացնի մի շարք օրինագծեր, որոնք կխթանեն ՓՄՁ զարգացումը

20.07.2010 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը /ԲՀԿ/ ԱԺ քննարկմանը կներկայացնի մի շարք օրինագծեր, որոնք կխթանեն Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ զարգացումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսին բաժին է ընկնում ՀՆԱ 40%-ը, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը հասնում է 70%-ի:

Վարդան Բոստանջյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խնդիր է առաջադրել մշակել օրինագծերի փաթեթ` ՓՄՁ զարգացման համար բարենպաստ տնտեսական մթնոլորտ ստեղծելու նպատակով:

Դիտում՝ 10727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW