Կառավարությունը 5 մլրդ դրամ կհատկացնի տնտեսության խթանման համար

08.07.2010 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել կայունացնող ֆոնդից լրացուցիչ 5 մլրդ դրամ հատկացնել տնտեսության խթանման համար:

Ելույթ ունենալով կառավարության նիստում, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ 2009 թվականին կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում 95 մլրդ դրամ էր հատկացրել տնտեսության զարգացման եւ խթանման համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է,որ կառավարությունն ընտրել է տնտեսության խթանման եւ վարկավորման ուղին, ինչը թույլ է տվել ընթացիկ տարում 8,8%-անոց տնտեսական աճ ապահովել: Նրա խոսքերով, կառավարությունը միջոցներ է հատկացնում արտահանման խթանման, տուրիզմի եւ տեղական արտադրության զարգացման համար:

Կառավարությունն այսօր նաեւ հաստատել է 2011-2013թթ. ծախսերի միջնաժամկետ ծրագիրը:

Տիգրան Դավթյանն ասել է, որ ծրագրի համաձայն, 2013 թվականին ՀՆԱ-ն կկազմի 4,1 տրիլիոն դրամ` ներկայիս 3,2 տրիլիոն դրամի փոխարեն: Բյուջեի եկամտային մասը 2013 թվականին կկազմի 964 մլրդ դրամ, որոնցից հարկային մուտքերը կկազմեն 19,3%` ներկայիս 17,7%-ի փոխարեն:

Ֆինանսների նախարարն ասել է, որ կառավարությունը նախատեսում է հարկային մուտքերի մասնաբաժինը ՀՆԱ-ում ամեն տարի ավելացնել 0,4-0,5%-ով:

 

Դիտում՝ 10442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW