Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Ազգային հիփոթեքային ընկերությունը /ԱՀԸ/ թողարկելու է պարտատոմսեր` նման ամերիկյան Freddie Mac и Fannie Mae ընկերությունների արժեթղթերին, այսօր հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի/ ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: «Ես հասկանում եմ, որ այսօր դրանք լավագույն ընկերությունները չեն, որոնք պետք է հիշատակել, սակայն մենք արժեթղթերի թողարկմանը գնում ենք բավականին պահպանողական քայլերով»,- ասել է Վաչե Գաբրիելյանը` հանդես գալով այսօր Երեւանում բացված ԱՊՀ եւ Բալթյան երկրների յոթերորդ պարտատոմսային կոնգրեսում:Նա նշել է, որ կառավարությունն ու ԿԲ-ն անում են հնարավոր ամեն ինչ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման համար, «որի աճը կանգ է առել դրամի նախորդ տարվա արժեզրկման հետեւանքով»: «Արժեզրկման ակնկալիքներն աստիճանաբար նվազում են, ազգային արժույթը ամրապնդվում է, եւ վերջին 2 ամիսների ընթացքում ԿԲ-ն արտարժույթի շուկայում հանդես է գալիս հիմնականում գնորդի դերում` փորձելով նվազեցնել փոխարժեքի տատանողականությունը»,- ասել է Վաչե Գաբրիելյանը` նշելով, որ «ներկայիս իրավիճակը վկայում է Հայաստանի ներդրումային ներուժի վերականգնման մասին»: Tweet Դիտում՝ 11627